Վանո Սիրադեղյան «Լուսնալույս»

Վանո Սիրադեղյան «Լուսնալույս»

Այս տեքստի պարզագույն սյուժեն պատմում է տղայի մասին, ով մտածում է գետի մասին՝ թե որտեղ է այն սկսվում, թե որտեղ վերջանում…բայց այդ սյուժեի տակ կարելի է տեսնել ոչ միայն տղահյի, այլևբ Վանո Սիրադեղյանի հոքսերը և կյանքի իմաստի և ընթացքի մասին մտածմունքները:
Թե որտե՞ղ է այն սկսում և որտե»ղ է վերջանում, թե ի՞նչ իմաստ ունի: Այն փա՞կ շրջան է, թե անվերջ ճանապարհ, որը հատվում է և միախառնվում է ուրիշ ճանապարհների հետ: Այն կանգնու՞մ է գիշերները, թե շարունակում է իր ընթացքը: Դա լավ են ցույց տալիս այս տողերը՝

Բայց դա արդեն սկիզբ չի լինի… Սկիզբը ձյունն է — գտավ տղան… Ձյունը, սակայն համատարած է — կորցրեց տղան… Գետի սկիզբը ամենուրեք է կամ հենց իր մեջ է, որոշեց նա։ Ուրեմն գետը չի վերջանում։ Գիշերով գետը նույնիսկ չի հոսում։ Նա մի վիթխարի արարած է՝ գլուխը ծովում, պոչը ձյուներում, կամ՝ հենց իր իսկ պոչը երախում, որը քնի մեջ շնչում է հանդարտ և կամ մտատանջ, հունը նրան հարմար չի գալիս՝ շուռ է գալիս մի կողքի վրա, հետո՝ մյուս կողքի, մերթ քրթմնջում է, մերթ էլ հառաչում… ու երևի թե խոր քուն է մտնում լուսադեմին։

Նաև հետաքրքիր քայլ էր վերջին պարբերությունը՝

Եղել, չէր եղել։

Այս հատվածը, որոշ չափով, ծաղում է «Լինում է, չի լինում» նախաբանը, որը օգտագործվում է հեքիաթային և բարի պատմությունների սկզբում : Ես կարծում եմ, որ այդ հատվածը, որոշ չափով, նշանակում է «Ամեն կյանքը՝ հեքիաթ է»: Նույնիսկ այդպիսի մտածմունքներով կյանքը հեքիաթ է, միայն այն պատճառով, որ ունի գոյություն:

Оставьте комментарий