Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը»

Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը»

«Թերեզի երջանկությունը» ստեղծագործությունը բնութագրում է մի մարդու կերպար, ով ապրում է ապագայով: ՆԱ պատրաստ չի վայելել հիմա, ամբողջովին կախված է մյուսների կարծիքների և հրավերներից, բայց արդյո՞ք դա սխալ է:Արդյո՞ք այս աշխարհում կան սխալ ապրելու իմաստնել: Ինչու՞մ է այդ դեպքում կայանում ճիշտը:

Կարծում եմ, որ ոչ: Թերեզը պատմվածքների այն հազվադեպ կերպարներից մեկն է, որին իսկապես ցանկանում ես հավատալ, քանի-որ նա կենդանի է: Նրա հոքսերը, հետաքրքրությունները, խնդիրները և գաղափարները ծանոթ են թվում:

Տեքստից հետո կարդալով բազմաթիվ աշխատանքներ դրա վերաբերյալ, ես հասկացա, որ ամբողջովին համաձայն չեմ նրա հետ, որ Թերեզը պետք է փոխվի: Ես կարծում եմ, որ նմանատիպ գաղափար նույնիսկ չի փոխանցվում: Ասեմ ավելին, տեքստի մեջ չխորանալով հնարավոր է կարծել, թե Սիրադեղյանը ծաղրում է Թերեզին և նրան նման կանանց, բայց ես այստեղ տեեսնում եմ միայն ցավ: Ցավը, որը իր վրա զգաց Թերեզը, և, որը փորձում է ցույց տալ սիրադեղյանը:

Տեքստից տպավորություն ստեղծվեց, որ Թերեզը ամբողջ իր կյանքը գոհանում է հույզերով: Անվախ և անսով ապագայի, երեխաների, ավտոմեքենայի, սեփական «կանացի» երջանկության հուզերով, բայց արդյո՞ք դա է սխալը: Ես կարծում եմ, որ ավելի սխալ է չօգտվել հուզերից և ապրել միայն ներկայով՝ ամբողջորը հատակին նայել, քան «ամբողջ օր հետևել երկնքին»:

Թերեզը իրենից ներկայացնում է ուժեղ մարդու կերպար, ով ամուսնու ապտակների, աղքատության հետ հանդերձ տեսնում է միայն լավը և կարծում եմ, որ բոլորս պետք է որոշ չափով հետևենք Թերեզի օրինակին:

Оставьте комментарий