Նախադասությունների փոխակերպում

Քամին օրորում է ծառը:
Ծառը օրորվում է քամուց: (Ներգործող անուղղակի խնդիր՝ ու՞մ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ)

Ես սիրում եմ մայրիկիս:
Մայրիկը սիրվում է իմ կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարի լերկ գագաթը:
Սարի լերկ գագաթը ծածկվեց առատ տեղացող ձյունով:

Նաժիշտները հաճախ նկատում էին թագուհու թաղծոտ հայացքը:
Նաժիշտների կողմից հաճախ նկատվում էր թագուհու թաղծոտ հայացքը:

Մեր վարպետները հոյակապ աղբյուր-հուշարձաններ են կառուցել:
Հոյակապ աղբյուր-հուշարձանները կառուցվել են մեր վարպետների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում է ձիու արևազօծ լանջը:
Ձիու ոսկեզօծ լանջը շոյվում էր մեղմ զեփյուռից:

1199թ. Անին ազատագրվեց Բագրատունիների կողմից:
1199թ
.-ին Բագրատունիները ազատագրեցին Անին:

Լուսամուտի փեղկերը շրխկոցով բացվեցին քամուց:
Քամին շրխկոցով բացեց լուսամուտի փեղկերը:

Оставьте комментарий