Էլեկտրամագնիսական երևույթներ, Մագնիսական դաշտ

I. Դադարի վիճակում գտնվող լիցքավորված մարմնի շուրջը գոյություն ունի …

1. միայն էլեկտրական դաշտ
2. միայն մագնիսական դաշտ
3. էլեկտրական և մագնիսական դաշտեր

II. Ուղիղ հոսանքի մագնիսական դաշտում ինչպե՞ս է դասավորվում երկաթի խարտվածքը.

1. անկանոն
2. հաղորդիչի երկայնքով՝ ուղիղ գծերով
3. հաղորդիչն ընդգրկող փակ կորելով

III. Մագնիսը ո՞ր մետաղին է ուժեղ ձգում.

1. թուջ
2. նիկել
3. կոբալտ
4. պողպատ

IV. Երբ մագնիսկան սլաքին մոտեցրին հաստատուն մագնիսի բևեռնրից մեկը, սլաքի հարավային բևեռը վանվեց։ Մագնիսի ո՞ր բևեռն էին մոտեցրել սլաքին.

1. հյուսիսային
2. հարավային

V. Պողպատե ագնիսը մեջտեղից կտրում ենք՝ այն բաժանելով երկու կտորների։ Կտրվածքի Ա և Բ ծայրերը օժտված կլինե՞ն մագնիսկան հատկություններով.

1. Ա և Բ ծայրերը մագնիսական հատկությամբ օժտված չեն լինի
2. Ա ծայրը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, իսկ Բ-ն՝ հարավային
3. Բ ծայրը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, իսկ Ա-ն՝ հարավային

VI. Երկու մագնիսների նույնանուն բևեռներին մոտեցվում են գնդասեցներ։ Ինչպե՞ս կդասավորվեն գնդասեցները, եթե նրանց բաց թողնենք.

1. կկախվեն ուղղաձիգ
2. գլխիկները միմյանց կձգեն
3. գնդասեցները իրար կվանեն

VII. Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը պայտաձև մագնիսի բևեռների միջև.

1. Ա-ից Բ
2. Բ-ից Ա

VIII. Նկարում պատկերված է երկու բևեռների միջև մանգիսական դաշտի ուժագծերի տեսքը։ Այդ դաշտը ստեղծված է նույնանո՞ւն, թե՝ տարանուն բևեռների միջև.

1. նույնանուն
2. տարանուն

IX. Մագնիսների ո՞ր բևեռներն են պատկերված նկարում.

1. Ա-ն հյուսիսային, Բ-ն հարավային
2. Ա-ն հարավային, Բ-ն հյուսիսային
3. Ա-ն հյուսիսային, Բ-ն հյուսիսային
4. Ա-ն հարավային, Բ-ն հարավային

X. Հյուսիսային մագնիսական բևեռը դասավորված է աշխարհագրական ․․․ բևեռի մոտ, իսկ հարավայինը՝ ․․․ մոտ։

1. հարավային ․․․ հյուսիսայինի
2. հյուսիսային ․․․ հարավայինի

Оставьте комментарий