Ես սեբաստացի եմ

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում: Ինձ համար շատ կարևոր է այն ժամանակը, որը ես անց եմ կազմում և անց եմ կացրել դպրոցում: Ես սիրում եմ մեր դպրոցը, քանի-որ այստեղ ես կարող եմ լինել այն, ով ես կամ, ժամանակ անց կացնել իմ ընկերների հետ և գտնել նոր բաներ:
Ամեն օր հնարավորություն է գտնվում մի նոր բսն սովորել: Գտնել նոր ծանոթություններ:
Համեմատելով, այն դպրոցին, որտեղ ես սովորում էի առաջ՝ հասկանում եմ, որ ձեռք բերեցի բազմաթիվ հնարավորություններ, որոնք ուրիշ դեպքում չէի ստանա:
Ես սիրում եմ ոչ միայն մեր դպրոցի նախագծերը և զարգացման հնարավորությունները, այլև նրա տեսքը և կառուցվածքը: Այն բավականին հարմար է կառուցված աշակերտնների և ուսուցիչների համար: Տարածքը բավականին բաց է և լուսավոր: Նաև ինձ դուր է գալիս գրադարանը, քանի-որ այն հարմար է դասերի անցկացման համար:
Ես սեբաստացի եմ, քանի-որ սիում եմ այն ամենը ինչ կա նկատելով դրա թերությունները: Ես սիրում եմ լուսավոր դասարանները, որոնց պատերը պատրաստված են ապակուց, բայց միշտ լսվում են ուրիշ դասարանների դասերը:

Оставьте комментарий