Ես և համակարգիչը

Հիմա ամբողջ աշխարհը կախված է համակարգիչներից: Եթե մի օր համակարգիչները և համացանցը չաշխատեն՝ կյանքը կկանգի: Համակարգիչը խորհրդատու է, ուսուցիչ, գրադարան, հաշվապահ, հաշվիչ… ԿԱն բազմաթիվ իրեր և մասնագիտություններ, որը համակարգիչը կարողաացավ փոխարինել: Ժամանակաակից մարդը չի կարող, նույնիսկ, պատկերացնել իր կյանքը առանց համակարգչի: Տարբեր տեսակի համակարգիչները, կարելի է ասել, դարձել են ոտքի նման՝ մարդու անփոխարինելի մի մաս: Ի՞նչ է կարելի ասել, եթե ,նույնիսկ, այս տեքստը ես հավաքում եմ համակարգչի միջոցով: «Ի՞նչ կկատարվի» հարցին հստակ պատասխանելը դժվար է,բայց ես խփորձեմ դա անել:
Առաջին հերթին կկանգնեն արտադրությունները, գրասենյակների աշխատանքը: Կկորչի ինֆորմացիայի մեծ մասը: Մարդը այլևս չի կարողանա արտադրել կյանքի համար անհրաժեշտ իրերի մեծ մասը՝ սկսած սնունդից մինչև հագուստը: Երկրի բնակրությունը կտրուկ կքչանա մի քանի շաբաթվա ընթացում: Արդյունքում մնացած մարդիկ կսկսեն մարդկության պատմությունը նորից և այն, շատ հավանական է, կգնա բոլորովին ուրիշ ճանապարհով:

Оставьте комментарий